«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15. 12. 2017

2017-12-15

Person image

«Մարտիկ» հիմնադրամի ծրագրերի շրջանակում 2017թ. ապրիլ ամսից սկսած պարբերաբար այցելել եմ ապրիլյան պատերազմի և զինծառայության ընթացքում թշնամու կողմից վիրավորված զինծառայողների, ովքեր իրենց վերականգոնղական բուժումն են անցկացնում Միքաելյան հիվանդանոցի վերականգողական կենտրոնում, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական /Մուրացան/ հոսպիտալում, Երևանի Կարմիր Խաչի կենտրոնում, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Տեսակցելով և շփվելով իրենց առողջության վերականգման համար պայքարող անկոտրում երիտասարդներին, նրանց հույսը չկորցրած ծնողների ջանքն ու ապրումները, միանշանակ է , որ նրանք բոլորը նախևառաջ բարոյական ու հոգեբանական, պարզ մարդկային շփման ու զորակցության կարիք ունեն:

Ծանոթանալով՝ յուրաքանչյուր երիտասարդի անձնական կյանքին, մինչ ծառայության անցնելը նրանց կենսակերպին, ընտանեական դրությանը, հասկանում ես, որ նրանք բոլորն էլ ծառայության են անցել իրենց կամքով և մեծ պատրաստակամությամբ: Անգամ նրանցից շատերը զրույցների ընթացքում ասում են, որ ապաքինվելու դեպքում վերադառնալու են ծառայության: Նրանց բոլորի ծնողների աչքերում մայրական ցավն ու տառապանքն է, մյուս կողմից հույսը և իրենց որդիներին կազդուրված տեսնելու համար պայքարը, բայց որ ամենակարևորն է նրանք բոլորն էլ գիտակցում են, որ իրենց որդիները մերօրյա հերոսներ են, նրանք ցավ են ապրում, բայց միևնույն ժամանակ հպարտ են իրենց տղերքով:

Եվ երբ մենք հանդիպում ենք մերօրյա հերոսներին, հասկանում ենք, որ պարտական ենք և նրանց և նրանց նման դաստիրակության տված ծնողներին, նրանցից յուրաքանչյուրը իր հերսական պատմությունն ունի, որի մասին լռում է ու ժպտում:

Ազատուհի Սիմոնյան

Վերադառնալ ցանկ