- English |
- Հայերեն
«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- 1.1. «Մարտիկ» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպություն է, որը հետապնդում է ռազմական կրթության և գիտության զարգացմանն աջակցելու պատրաստակամություն` միավորելով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիներին և իրականացնում է համապատասխան բարեգործական ծրագրեր:
- 1.2. Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, գործող օրենսդրության և սույն Կանոնադրության համաձայն:
- 1.3. Հիմնադրամը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
- 1.4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում, այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
- 1.5. Հիմնադրամի պաշտոնական անվանումն է. հայերեն` «Մարտիկ» հիմնադրամ, ռուսերեն՝ Фонд «Мартик», անգլերեն՝ "Martik" Foundation:
- 1.6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Երևան, Գ. Չաուշի 60:
- 1.7. Հիմնադրամի հիմնադրողներն են՝
Անուն, հայրանուն, ազգանուն
|
Ծննդյան թիվ
|
Անձնագրի համար
|
Ստացել է
|
Հասցե
|
Սերժ Ազատի Սարգսյան | 30.06.1954 | AE 0333333 001 | 30.06.1999 | ք.Երևան, Ձորափ, տուն 72 |
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան | 24.11.1963 | AE 0604030 001 | 31.07.2000 | Պռոշյան ավան, շենք 2, բն. 32 |
Միշա Գվիդոնի Մելքոնյան | 18.10.1952 | AA 0449062 014 | 04.07.1996 | ք.Երևան, Րաֆֆու փող., 73 շենք, բն. 13 |
Սեդրակ Գերասիմի Սեդրակյան | 20.02.1955 | AA 0315109 001 | 07.03.1996 | ք.Երևան, 16-րդ թաղ. 29 շ. բն. 80 |
Արշեն (Տիգրան) աբեղա Սանոսյան | 19.03.1974 | AC 0241098 046 | 01.04.1998 | Կոտայքի մարզ, գյուղ Բուժական |
2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1 Հիմնադրամի շահառուներն են`
- 2.1.1 Հիմնադրամի հնարավոր շահառուներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, ԱՀ-ը, ՀՀ և ԱՀ ազատամարտիկները և նրանց ընտանքիները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, սփյուռքը, երիտասարդությունը, իրավապահ համակարգի և պաշտպանական բնագավառի աշխատակիցները, զինվորականները, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսները, ուսանողները (կուրսանտները) ՀՀ բանակաշինության գործում ավանդ ունեցող անձիք:
- 2.2 Հիմնադրամի նպատակներն են՝
- 2.2.1 Աջակցել ՀՀ և ԱՀ անվտանգությանը և պաշտպանությանը սպառնացող վտանգի չեզոքացմանը:
- 2.2.2 Նպաստել ազգային, հոգևոր և պետական արժեքների, հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
- 2.2.3 Նպաստել ազգային համերաշխությանը և միասնականությանը:
- 2.2.4 Խթանել ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
- 2.2.5 Աջակցել ՀՀ և ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը:
- 2.2.6 Ազատամարտիկներին և նրանց ընտանքիներին, զոհված ազատամարտիկների ընտանքիներին նյութական և ֆինանսական աջակություն ցուցաբերելը
- 2.3 Հիմնադրամի խնդիրներն են՝
- 2.3.1 ՀՀ, ԱՀ, սփյուռքի հայաշատ համայնքներում նվիրատուներ, նվիրաբերղներ ներգրավվելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը և անցկացումը:
- 2.3.2 ռազմա-կրթական, մարզամշակութային կյանքի աշխուժացմանը և տարածմանը, կրթական և մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացումը:
- 2.3.3 ազատամարտիկների արժևորմանը և խրախուսմանը նպաստող իրականացնող ծրագրերի մշակումը և իրականացումը:
- 2.3.4 Կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի ծրագրերի մշակումը և իրականացումը:
3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Հիմնադրամի իրավունքները
- ա) Հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցման պահից,
- բ) Հիմնադրամն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ, ունի կլոր կնիք, դրոշմակնիք և պաշտոնաթուղթ, առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկում ՀՀ և օտարերկրյա արժույթով, կարող է ունենալ խորհրդանիշ, իր անունից կարող է ձեռք բերել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ,
- գ) Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը և գործունեության ձևերը, Հիմնադրամը սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների և խնդիրների իրականացման համար իրավունք ունի`
- - ներկայացնել և պաշտպանել Հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,
- - տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին, հիմնել մամուլի և լրատվության այլ միջոցներ,
- - օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ, վարձակալել կամ այլ պայմաններով, այդ թվում` անվճար օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք,
- - ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ,
- - կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ,
- - օտարել, վարձակալության և անվճար օգտագործման հանձնել ցանկացած անշարժ և շարժական գույք,
- - օրենքով սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն,
- - իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիների, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ այլ պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան,
- - ինքնուրույն կազմակերպել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` արտարժույթով:
- - ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից,
- - իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
3.2. Հիմնադրամի պարտականությունները
- Հիմնադրամը պարտավոր է `
- ա) գործել ՀՀ Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան,
- բ) հրապարակել իր գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը,
- գ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
- դ) տարին մեկ ՀՀ արդարադատության նախարարությանը տեղեկացնել իր գործունեության շարունակման մասին,
- ե) ՀՀ արդարադատության նախարարության պահանջով նրան ներկայացնել իր բարձրագույն մարմնի որոշումները: Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործել միայն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար:
3.3. Հիմանադրամի պատասխանատվությունը
- Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով` օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների և մասնակիցների պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում Հիմնադրամի պարտավորությունների համար:
4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
4.1.Հիմնադրամի կառավարման բարձրագույն և վերահսկողություն իրականացնող մարմինը Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ), որը բաղկացած է 3 անդամից:
4.2. Ընդհանուր ժողովի իրավասությունը
- Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է առաջադրվել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ, ով ընդունում է Հիմնադրամի կանոնադրությունը և Հիմնադրամի ծրագրերի իրականացմանը կներգրավի ոչ պակաս, քան 1000 (հազար) ներդրողի (այսուհետ` մասնակից):
- Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության և լիազորությունների դադարման կարգը սահմանվում է օրենքով ու սույն կանոնադրությամբ:
- Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:
4.3. Հիմնադրամի ղեկավար մարմինը
Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`
- ա) Հիմնադրամի գործունեության ռազմավարական ծրագրերի հաստատումը,
- բ) Հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,
- գ) Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,
- դ) հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրության մասին որոշումների ընդունումը,
- ե) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
- զ) Հիմնադրամի վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշում ընդունելը,
- է) հոգաբարձուների խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,
- ը) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,
- թ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը,
- ժ) Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,
- ժա) օրենքով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
4.4.Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
- Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` տարին մեկ անգամ: Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հոգաբարձուների խորհրդի նախագահի կամ հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն կանոնադրության 4.3. կետի §ա-դ¦ ենթակետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ով: Նույն կետի §ե¦ ենթակետով նախատեսված որոշումն ընդունվում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով:
- Հոգաբարձուների խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև Հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման ու կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում) որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4.5.
- Հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Հիմնադրամի գործունեության կառավարումն իրականացնում է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը, որը գլխավորում է հոգաբարձուների խորհրդի նախագահը:
- Հոգաբարձուների խորհրդի նախագահությունը կազմավորվում է Հիմնադրամի հիմնադիր անդամներից: Հոգաբարձուների խորհրդի նախագահությունը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը, հաստատված կարգով տնօրինում է Հիմնադրամի գույքը, լուծում է Հիմնադրամի գործունեության հետ կապված ընթացիկ հարցերը, իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից վերապահված այլ լիազորություններ:
- Հոգաբարձուների խորհրդի նախագահությունն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք անցկացվում են առնվազն 3 ամիսը մեկ անգամ:
4.6. Հոգաբարձուների խորհրդի նախագահը
- Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը կառավարում է հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը`
- ա) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի և նախագահության աշխատանքները,
- բ) գումարում է հոգաբարձուների խորհրդի և նախագահության նիստերն ու նախագահում դրանք,
- գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,
- դ) գործում է Հիմնադրամի անունից, ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը,
- ե) անմիջականորեն կամ գործադիր տնօրենի միջոցով ղեկավարում է Հիմնադրամի աշխատակազմի գործունեությունը,
- զ) ներկայացնում է Հիմնադրամի գործադիր տնօրենի թեկնածությունը,
- է) կնքում է պայմանագրեր և այլ գործարքներ,
- ը) բանկերում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ,
- թ) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ լուծում է այլ հարցեր:
4.7. Հիմնադրամի գործադիր տնօրենը
- Հիմնադրամի աշխատանքների ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Հիմնադրամի գործադիր տնօրենը, որը`
- ա) նախապատրաստում է հոգաբարձուների խորհրդի նիստերը,
- բ) ներկայացնում է Հիմնադրամը քաղաքացիների, այլ կազմակերպությունների, ձեռնարկությունների և պետական մարմինների հետ հարաբերություններում,
- գ) համակարգում է Հիմնադրամի աշխատանքները,
- դ) ղեկավարում է աշխատակազմի գործունեությունը,
- ե) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Հիմնադրամի աշխատակիցներին,
- զ) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
- է) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր,
- ը) գործում է առանց լիազորագրի,
- թ) տալիս է լիազորագրեր,
- ժ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
4.8. Հիմնադրամի վերահսկիչ հանձնաժողովը
- 1. Հիմնադրամի վերահսկիչ հանձնաժողովն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից` երեք տարի ժամկետով և հաշվետու է նրան: Վերահսկիչ հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Հիմնադրամի ղեկավար մարմինների գործունեության նկատմամբ, ստուգում է ֆինանսական և մյուս փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, հետևում է գույքի պահպանմանը, Հիմնադրամի բարձրագույն ու ղեկավար մարմինների որոշումների կատարմանը:
- 2. Հիմնադրամի վերահսկիչ հանձնաժողովը կարող է որոշումներ կայացնել, եթե քվեարկությանը մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Վերահսկիչ հանձնաժողովում որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
- 3. Վերահսկիչ հանձնաժողովը նաև կարող է Հիմնադրամի գույքի տնօրինման մասին եզրակացություն ներկայացնել հոգաբարձուների խորհրդին:
5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
- 5.1. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
- 5.2. Հիմնադրամի հիմնադիրը նրա սեփականության նկատմամբ բաժնեմասի իրավունք չունի: Հիմնադիրների կողմից Հիմնադրամին հանձնած գույքը Հիմնադրամի սեփականությունն է:
- 5.3. Հիմնադրամի սեփականության գոյացման աղբյուրներն են.
- - հիմնադիրների ներդրումները,
- - Հիմնադրամի մասնակիցների մասնակցության վճարները,
- - ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,
- - Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
- - օրենքով չարգելված այլ միջոցները:
- 5.4. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:
- 5.5. Հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժնի չափը սահմանվում է 10 %:
- 5.6. Հիմնադրամի մասնակիցների ներդրած գումարներն անձեռնմխելի են և կարող են օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը սպառնացող վտանգի դեպքում` ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հիմնադրամի նախագահի համաձայնությամբ: Սույն ենթակետի դրույթները փոփոխման ենթակա չեն և պետք է անվերապահորեն ընդունվեն հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից:
- 5.7. Հիմնադրամի հիմնադիր գումարից ստացված բանկային տոկոսներն ուղղվում են Հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը:
6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ և ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ
- 6.1. Հիմնադրամի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը) իրականացվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով:
- 6.2. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Եթե կանոնադրությունը չի փոփոխվում հոգաբարձուների խորհրդի կողմից, ապա փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը` Հիմնադրամի մարմինների դիմումի հիման վրա:
- 6.3. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամը կարող է լուծարվել`
- 1. եթե Հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
- 2. եթե հնարավոր չէ հասնել Հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ.
- 3. Հիմնադրամի կողմից սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում.
- 4. օրենքով նախատեսված այլ դեպքերում:
- 6.4. Հիմնադրամը լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
- 6.5. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե: