«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19.02.2021

2021-02-02

Սույն տեղեկանքը կազմում է “Մարտիկ” հիմնադրամի

19.02.2021թ. հոգաբարձուների խորհրդի նիստի N 01/21

արձանագրության անբաժանելի մաս

 

                                 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

“Մարտիկ” հիմնադրամի 2020թ. կանոնադրական ծախսերի մասին

«Մարտիկ» հիմնադրամը 2020թ. շարունակել է կատարել իր կանոնադրային նպատակներից ելնելով մի

շարք ծրագրեր, որոնց փաստացի ծախսային ուղղությունների մասին ներկայացնում է հանրային հաշվետվություն:

  1. ԱՀ ՊՆ աջակցություն -12 000 000 դրամ։
  2. Covid-ի դեմ պայքարի շրջանակում հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել․

ա. ՀՀ առողջապահության նախարարությանը – 23 800 000 դրամ,

բ. ԱՀ Կառավարությանը – 500 000 դրամ։

  1. 44 օրյա պատերազմի ընթացքում հիմնադրամը հենց առաջին օրվանից ձեռք է մեկնել ՀՀ և ԱՀ

Կառավարություններին և ցուցաբերել է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական աջակցություն՝ Արցախում և

ՀՀ-ում այդ օրերին և հետպատերազմյան շրջանում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական

կազմակերպություններին․

ա. «Հայաստան» համահայկական հիմնադրամին – 20 000 000 դրամ,

բ. ԱՀ Կարավարությանը – 35 000 000 դրամ,

գ. «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցման» հիմնադրամին – 10

000 000 դրամ,

դ. ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ և աշխարհազորի կարիքների համար ձեռք է բերել զենք

և հանդերձանք, որը տրամադրել է ԱՀ նախագահի աշխատակազմին և ԱՀ ՊԲ-ին -54 630 000 դրամ։

  1. 44 օրյա պատերազմից տուժած և Հադրութի շրջանից բռնագաղթած, Արցախում բնակություն հաստատած

500 հադրութեցի ընտանիքներին, Շուշիի շրջանի Եղծահողի ենթաշրջանի 3 գյուղերի բնակիչներին (120 ընտանիք)

Տող հիմնադրամի միջոցով տրամադրել է մեկանգամյա սնունդ և օգնություն, ինչպես նաև Հադրութի շրջանից 93

զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել է տաք ձմեռային հագուստ – 20 000 000 դրամ։

5․ Արցախից ՀՀ ժամանակավորապես տեղափոխված արցախցի ընտանիքներին «Տարազարդ» ՍՊԸ և

«Ավանդույթ և արդիականացման կրթամշակութային» ՀԿ միջոցով տրամադրել է սնունդ, հագուստ, տնտեսական և

անկողնային պարագաներ – 6 000 000 դրամ։

 

  1. ՀՀ ՊՆ N-րդ բանակային կորպուսի սպայական կազմի ընտանիքներին տրամադրել է նյութական

օգնություն– 8 000 000 դրամ։

  1. 21 ազատամարտիկների, գերեվարված ու զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել է

ֆինանսական օգնություն – 10 400 000 դրամ։

Ընդամենը՝ 200 330 000 դրամ։

Վերադառնալ ցանկ