- English |
- Հայերեն
MARTIK FOUNDATION NEWS
16.04.2018
2018-04-16
Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Ն. Երիցյանը 2018թ. հունվար ամսին դիմել էր «ՄԱՐՏԻԿ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին դպրոցի Ռազմագիտության դասասենյակի կահավորման և համալրման խնդրանքով:
Հաշվի առնելով Մարտիկ հիմնադրամի կանոնադրային նպատակներն ու խնդիրները՝ կրթական ծրագրերի մշակում և իրականացում, աջակցություն ռազմական գիտության զարգացմանը, հիմնադրամը ամբողջությամբ կահավորել է դպրոցի Ռազմագիտության կաբինետը գույքով, զինվորական համազգեստով և դիտարկիկ պաստառներով: