MARTIK FOUNDATION NEWS

18.06.2019

2019-06-18

Հունիսի 17-ին տեղի ունեցավ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Նարեկ Վարդանյանը, Օնիկ Գասպարյանը, Արամ Հովհաննիսյանը և խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Նիստին հրավիրված էին նաև հիմնադրամի    տնօրենը, հաշվապահը և իրավաբանը:

Նիստի օրակարգում ներառված էր հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը: Հիմնադրամի իրավաբանը փոխանցեց, որ անհրաժեշտ է կանոնադրությունը ամբողջովին համապատասխանեցնել ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել հիմնադրամի շահառուներին:

Կանոնադրության նշված կետերի փոփոխության վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում: Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ որոշվեց կատարել համապատասխան փոփոխությունները և դիմել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու համար:

Go back