«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19.02.2021

Սույն տեղեկանքը կազմում է “Մարտիկ” հիմնադրամի

19.02.2021թ. հոգաբարձուների խորհրդի նիստի N 01/21

արձանագրության անբաժանելի մաս

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

     “Մարտիկ” հիմնադրամի 2020թ. կանոնադրական ծախսերի մասին

«Մարտիկ» հիմնադրամը 2020թ. շարունակել է կատարել իր կանոնադրային նպատակներից ելնելով մի

շարք ծրագրեր, որոնց փաստացի ծախսային ուղղությունների մասին ներկայացնում է հանրային հաշվետվություն:

          1 .  ՊՆ աջակցություն -12 000 000 դրամ։                                                                                     

          2.    Covid-ի դեմ պայքարի շրջանակում հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել․

                 ա. ՀՀ առողջապահության նախարարությանը – 23 800 000 դրամ,

                  բ. ԱՀ Կառավարությանը – 500 000 դրամ։

         3.  44 օրյա պատերազմի ընթացքում հիմնադրամը հենց առաջին օրվանից ձեռք է մեկնել ՀՀ և ԱՀ

Կառավարություններին և ցուցաբերել է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական աջակցություն՝ Արցախում և

ՀՀ-ում այդ օրերին և հետպատերազմյան շրջանում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական

կազմակերպություններին․

           ա. «Հայաստան» համահայկական հիմնադրամին – 20 000 000 դրամ,

           բ. ԱՀ Կարավարությանը – 35 000 000 դրամ,

           գ. «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցման» հիմնադրամին – 10

               000 000 դրամ,

          դ. ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ և աշխարհազորի կարիքների համար ձեռք է բերել զենք

              և հանդերձանք, որը տրամադրել է ԱՀ նախագահի աշխատակազմին և ԱՀ ՊԲ-ին -54 630 000 դրամ։

       4.  44 օրյա պատերազմից տուժած և Հադրութի շրջանից բռնագաղթած, Արցախում բնակություն հաստատած

500 հադրութեցի ընտանիքներին, Շուշիի շրջանի Եղծահողի ենթաշրջանի 3 գյուղերի բնակիչներին (120 ընտանիք)

Տող հիմնադրամի միջոցով տրամադրել է մեկանգամյա սնունդ և օգնություն, ինչպես նաև Հադրութի շրջանից 93

զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել է տաք ձմեռային հագուստ – 20 000 000 դրամ։

       5.  Արցախից ՀՀ ժամանակավորապես տեղափոխված արցախցի ընտանիքներին «Տարազարդ» ՍՊԸ և

«Ավանդույթ և արդիականացման կրթամշակութային» ՀԿ միջոցով տրամադրել է սնունդ, հագուստ, տնտեսական և

անկողնային պարագաներ – 6 000 000 դրամ։

      6. ՀՀ ՊՆ N-րդ բանակային կորպուսի սպայական կազմի ընտանիքներին տրամադրել է նյութական

օգնություն– 8 000 000 դրամ։

  1. 21 ազատամարտիկների, գերեվարված ու զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել է

ֆինանսական օգնություն – 10 400 000 դրամ։

Ընդամենը՝ 200 330 000 դրամ։

Կարդալ ավելին

2021-02-02

19.02.2021

Սույն տեղեկանքը կազմում է “Մարտիկ” հիմնադրամի

19.02.2021թ. հոգաբարձուների խորհրդի նիստի N 01/21

արձանագրության անբաժանելի մաս

                                 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

“Մարտիկ” հիմնադրամի 2020թ. կանոնադրական ծախսերի մասին

«Մարտիկ» հիմնադրամը 2020թ. շարունակել է կատարել իր կանոնադրային նպատակներից ելնելով մի

շարք ծրագրեր, որոնց փաստացի ծախսային ուղղությունների մասին ներկայացնում է հանրային հաշվետվություն:

  1. ԱՀ ՊՆ աջակցություն -12 000 000 դրամ։
  2. Covid-ի դեմ պայքարի շրջանակում հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել․

ա. ՀՀ առողջապահության նախարարությանը – 23 800 000 դրամ,

բ. ԱՀ Կառավարությանը – 500 000 դրամ։

  1. 44 օրյա պատերազմի ընթացքում հիմնադրամը հենց առաջին օրվանից ձեռք է մեկնել ՀՀ և ԱՀ

Կառավարություններին և ցուցաբերել է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական աջակցություն՝ Արցախում և

ՀՀ-ում այդ օրերին և հետպատերազմյան շրջանում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական

կազմակերպություններին․

ա. «Հայաստան» համահայկական հիմնադրամին – 20 000 000 դրամ,

բ. ԱՀ Կարավարությանը – 35 000 000 դրամ,

գ. «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցման» հիմնադրամին – 10

000 000 դրամ,

դ. ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ՊԲ և աշխարհազորի կարիքների համար ձեռք է բերել զենք

և հանդերձանք, որը տրամադրել է ԱՀ նախագահի աշխատակազմին և ԱՀ ՊԲ-ին -54 630 000 դրամ։

  1. 44 օրյա պատերազմից տուժած և Հադրութի շրջանից բռնագաղթած, Արցախում բնակություն հաստատած

500 հադրութեցի ընտանիքներին, Շուշիի շրջանի Եղծահողի ենթաշրջանի 3 գյուղերի բնակիչներին (120 ընտանիք)

Տող հիմնադրամի միջոցով տրամադրել է մեկանգամյա սնունդ և օգնություն, ինչպես նաև Հադրութի շրջանից 93

զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել է տաք ձմեռային հագուստ – 20 000 000 դրամ։

5․ Արցախից ՀՀ ժամանակավորապես տեղափոխված արցախցի ընտանիքներին «Տարազարդ» ՍՊԸ և

«Ավանդույթ և արդիականացման կրթամշակութային» ՀԿ միջոցով տրամադրել է սնունդ, հագուստ, տնտեսական և

անկողնային պարագաներ – 6 000 000 դրամ։

  1. ՀՀ ՊՆ N-րդ բանակային կորպուսի սպայական կազմի ընտանիքներին տրամադրել է նյութական

օգնություն– 8 000 000 դրամ։

  1. 21 ազատամարտիկների, գերեվարված ու զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել է

ֆինանսական օգնություն – 10 400 000 դրամ։

Ընդամենը՝ 200 330 000 դրամ։

Կարդալ ավելին

2021-02-02

16.04.2020
                                                   
                                                                                                           ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՆՈՐ  ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19)   ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ  ԵՎ  ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ  ՈՒՂՂՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ԱՋԱԿՑԵԼՈՒ  ՆՊԱՏԱԿՈՎ   ՖԻՆԱՆՍԱԿԱՆ   ՕԳՆՈՒԹՅՈՒՆ   ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ
 
Հարգելի հայրենակիցներ,
Նոր  կորոնավիրուսային  հիվանդության (COVID-19)  հետևանքով  ՀՀ-ում  հայտարարվել է արտակարգ  դրություն,  իսկ Արցախի 
Հանրապետությունում՝արտակարգ  իրավիճակ: Հիմք  ընդունելով՝  «Մարտիկ» հիմնադրամի նպատակներն  ու  խնդիրները  հոգաբարձուներ
խորհուրդը  14.04.2020թ-ին  որոշել  է  «Մարտիկ »  հիմնադրամի  մայր  գումարից  ՀՀ-ին  տրամադրել  50 000  (հիսուն հազար)  ԱՄՆ 
դոլարին  համարժեք  ՀՀ դրամ՝  փոխանցեով  ՀՀ  գանձապետական 00005001947  հաշվին:  Իսկ  Արցախի  Հանրապետությանը   տրամադրել 
 25 000 (քսանհինգ հազար) ԱՄՆ  դոլարին  համարժեք  ՀՀ դրամ՝  փոխանցելով  «Արցախբանկ»  ՓԲԸ  223000612211100 հաշվին:
 
«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                             ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ
Կարդալ ավելին

2020-04-16

03.02.2020

 03.02.2020 թվականին տեղի է ունեցել  <<Մարտիկ>> հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի  նիստ N01/20 արձանագրությամբ:

    Օրակարգ

   1.  Հիմնադրամի 2019թ տարեկան ֆինանսական հաշվետվության  հաստատում:

   2.  Հիմնադրամի 2019թ  տարեկան ֆինանսական հաշվետվությունը աուդիտորական եզրակացության ներկայացում:

   3.  2020թ հիմնադրամի նախահաշվի հաստատում:

Նիստը անցկացվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջական կազմով:

  Նախագահ                Արթուր Աղաբեկյան

Կարդալ ավելին

2020-02-03

17.01.2020

<Մարտիկ> հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը այցելել է պաշտպանական բանակի մարտական դիրքեր շնորհավորելու զինվորների և սպաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Կարդալ ավելին

2020-01-17

09. 12. 2019
News image

Մարտիկ հիմնադրամը ելնելով իր կանոնադրական նպատակներից` նպաստել ազգային, հոգևոր և պետական արժեքների, հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը, աջակցելու ՀՀ և ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը իր շարունակական ծրագրերն է իրականացնում ռազմակրթական հաստատությունների հետ:
Օրերս հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել Ստեփանակերտի Իվանյանի անվան վարժարանի սաների այցը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքների զոհված ազատամարտիկների հուշահամալիրներ:
Առաջիկայում նախատեսվում են նաև այցեր տարբեր համայնքներում կառուցված Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրներ

Կարդալ ավելին

2019-12-09

29. 10. 2019

Ս.թ. հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Մարտիկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում  ներառված էին ծրագրային  և  կազմակերպչական մի շարք հարցեր: 
Հոգաբարձուների  խորհուրդը  հավանություն է տվել  Արցախի Հանրապետության Պաշատպանության Բանակի կարիքների համար 100  հազար  ԱՄՆ  դոլար հատկացնելու  և  Երկրապահ կամավորականների  միությանը զինվորական  համազգեստ  հատկացնելու  վերաբերյա:

 ՙՄԱՐՏԻԿ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ                                                                                                                                                                               ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Կարդալ ավելին

2019-10-29

23.10.29

ՙՄԱՐՏԻԿ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐ

  1. ԱՀ ՊԲ հրամանատարի դիմումի քննարկում
  2. ԵԿՄ ՀԿ վարչության նախագահի զինվորական համազգեստ տրամադրելու խնդրանքի քննարկում
  3. 2020թ-ի ամանօրի նախօրեին առաջին և իներորդ ՊՇ-ների հրամանատարական կետերի և առաջնագծի այցելության հարցի քննարկում
  4. Ազատամարտիկ Դավիթ Մուխանյանի դիմումի քննարկում.
  5. Իներորդ ՊՇ սպա փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանի դիմումի քննարկում 

Արտահերթ ժողովը տեղի է ունենալու 28.10.2019թ-ին ժամը 20:00 Երևան քաղաքում

ՙՄԱՐՏԻԿ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Կարդալ ավելին

2019-10-23

18.06.2019

Հունիսի 17-ին տեղի ունեցավ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Նարեկ Վարդանյանը, Օնիկ Գասպարյանը, Արամ Հովհաննիսյանը և խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Նիստին հրավիրված էին նաև հիմնադրամի տնօրենը, հաշվապահը և իրավաբանը:

Նիստի օրակարգում ներառված էր հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը: Հիմնադրամի իրավաբանը փոխանցեց, որ անհրաժեշտ է կանոնադրությունը ամբողջովին համապատասխանեցնել ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել հիմնադրամի շահառուներին:

Կանոնադրության նշված կետերի փոփոխության վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում: Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ որոշվեց կատարել համապատասխան փոփոխությունները և դիմել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու համար:

Կարդալ ավելին

2019-06-18

03. 09. 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտիկ հիմնադրամի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է`

  1. Հիմնադամի հաշվեհամարին փոխանցել 100 (Մեկ հարյուր) ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ
  2. Տրամադրել տեղեկատվություն գումարի փոխանցման վերաբերյալ
  3. Տրամադրել անուն , ազգանուն, ցանկության դեպքում լուսանկար:

Հաշվեհամարը «Արդշինբանկ» ՓԲԸ կենտրոն մասնաճյուղ

ՀՀ դրամով 2474400082140010

ԱՄՆ դոլարով 2474400082140020, SWIFT/BIC Code: ASHBAM22

Հասցե։ Հայաստան, Երևան, Գյուլբենկյան 38ա,17

Հեռախոս։ (374 10) 22 04 54

Հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Սեդրակյան

Կարդալ ավելին

2018-09-03

20. 04. 2018
News image

     Ինչպես խոստացել ենք «Մարտիկ» հիմնադրամը շարունակում է իր ծրագրերը և ավարտին հասցրեց Սևանի միջնակարգ դպրոցի` զոհված ազատամարտիկ,  ոստիկանության կապիտան Վարդան Վարդանյանի անվան ռազմագիտության դասասենյակի կահավորումը:

Բացի դասասենյակի կահավորումից տրամադրել ենք նաև դիտարկիկ նյութեր և օդամղիչ հրացան:

Կարդալ ավելին

2018-04-20

16. 04. 2018
News image

Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Ն. Երիցյանը 2018թ. հունվար ամսին դիմել էր «ՄԱՐՏԻԿ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին դպրոցի Ռազմագիտության դասասենյակի կահավորման և համալրման խնդրանքով:

Հաշվի առնելով Մարտիկ հիմնադրամի կանոնադրային նպատակներն ու խնդիրները՝ կրթական ծրագրերի մշակում և իրականացում, աջակցություն ռազմական գիտության զարգացմանը, հիմնադրամը ամբողջությամբ կահավորել է դպրոցի Ռազմագիտության կաբինետը գույքով, զինվորական համազգեստով և դիտարկիկ պաստառներով:

Կարդալ ավելին

2018-04-16

10. 04. 2018

ՄԱՐՏԻԿ հիմնադրամի 2018 թ. տարեկան ծրագրերի մեջ է ներառվել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դպրոցների Ռազմագիտության դասասենյակների համար նախատեսված Արցախի Հանրապետության Ազգային հերոսների մասին ուսուցողական պաստառների տրամադրումը, նպաստելով Արցախի Հանրապետության Ազգային հերոսների ճանաչելիությանը։

Կարդալ ավելին

2018-04-10

15.01.2018

Մարտիկ հիմնադրամը միանում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի  կոչին և փոխանցում է 500000 ՀՀ դրամ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար բացված հատուկ հաշվեհամարին և կոչ է անում ՀՀ-ում գործող կազմակերպություններին իրենց մասնակցությունը ունենալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով:

Կարդալ ավելին

2018-01-15

15.01.2018
News image

   Այսօր ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը ունի հարյուրից ավել սաներ Արցախից և Սյունիքի մարզից: Փայլուն դաստիարակություն են ստանում մեր ապագա հայորդիներն ու դուստրերը ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում:
    Մարտիկ հիմնադրամը 2018 թվականին մի շարք ծրագրեր է իրականացնելու վարժարանի ղեկավարության հետ՝ հրաձգարանների կահավորում, հրաձգության մրցումների կազմակերպում և հրավիրյալ մասնագետների աջակցությամբ Արցախի ճանաչողական էքստրիմ դասընթացներ:
    Սկիզբը դրված է և ակնկալում ենք այլ կազմակերպությունների աջակցությունը:

Կարդալ ավելին

2018-01-15

30. 12. 2017.
News image

Տասամյա ավանդույթի համաձայն ՙՄարտիկ՚ հիմնադրամը այս անգամ Արցախի հարավային սահմաններում էր։

Կարդալ ավելին

2017-12-30

29. 12. 2017
News image

< Մարտիկ > հիմնադրամը այս անգամ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ համագործաքցաբար Քաշաթաղի շրջանում այցելել է հարյուրավոր ընտանիքների:

Կարդալ ավելին

2017-12-29

15. 12. 2017
News image

«Մարտիկ» հիմնադրամի ծրագրերի շրջանակում 2017թ. ապրիլ ամսից սկսած պարբերաբար այցելել եմ ապրիլյան պատերազմի և զինծառայության ընթացքում թշնամու կողմից վիրավորված զինծառայողների, ովքեր իրենց վերականգոնղական բուժումն են անցկացնում Միքաելյան հիվանդանոցի վերականգողական կենտրոնում, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական /Մուրացան/ հոսպիտալում, Երևանի Կարմիր Խաչի կենտրոնում, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Տեսակցելով և շփվելով իրենց առողջության վերականգման համար պայքարող անկոտրում երիտասարդներին, նրանց հույսը չկորցրած ծնողների ջանքն ու ապրումները, միանշանակ է , որ նրանք բոլորը նախևառաջ բարոյական ու հոգեբանական, պարզ մարդկային շփման ու զորակցության կարիք ունեն:

Ծանոթանալով՝ յուրաքանչյուր երիտասարդի անձնական կյանքին, մինչ ծառայության անցնելը նրանց կենսակերպին, ընտանեական դրությանը, հասկանում ես, որ նրանք բոլորն էլ ծառայության են անցել իրենց կամքով և մեծ պատրաստակամությամբ: Անգամ նրանցից շատերը զրույցների ընթացքում ասում են, որ ապաքինվելու դեպքում վերադառնալու են ծառայության: Նրանց բոլորի ծնողների աչքերում մայրական ցավն ու տառապանքն է, մյուս կողմից հույսը և իրենց որդիներին կազդուրված տեսնելու համար պայքարը, բայց որ ամենակարևորն է նրանք բոլորն էլ գիտակցում են, որ իրենց որդիները մերօրյա հերոսներ են, նրանք ցավ են ապրում, բայց միևնույն ժամանակ հպարտ են իրենց տղերքով:

Եվ երբ մենք հանդիպում ենք մերօրյա հերոսներին, հասկանում ենք, որ պարտական ենք և նրանց և նրանց նման դաստիրակության տված ծնողներին, նրանցից յուրաքանչյուրը իր հերսական պատմությունն ունի, որի մասին լռում է ու ժպտում:

Ազատուհի Սիմոնյան

Կարդալ ավելին

2017-12-15

16.11.2016
News image

Վերջին շրջանում մեծացել է «Մարտիկ» հիմնադրամի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը: Հիմնադրամը պետական ռեգիստրում գրանցվել է 2002 թվականից: Այն գործել ու գործում է ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում` հիմնադրամի կանոնադրային նպատակներին և խնդիրներին համապատասխան, ժամանակին կատարում է պետության հանդեպ պարտավորությունները և հրապարակում է իր գործունեության տարեկան հաշվետվությունները www.azdarar.am կայքում: Հասարակությունում առկա հետաքրքրությամբ պայմանավորված` martik.am կայքում այսուհետ կտեղադրվեն բոլոր այն ծրագրերը, որոնք իրագործվում են հիմնադրամի լրիվ կամ մասնակի ֆինանսավորմամբ: Գործադիր տնօրեն` Ս.Սեդրակյան

Կարդալ ավելին

2016-11-16

Էլեկտրոնային «Հուշարձան» նվիրված հայոց բանակին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տված հարցազրույցը «Երկիր» թերթին
News image

5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու:
Ինտերնետում հայտնվել է «Մարտիկ» հիմնադրամի էջը` www.martik.am, որտեղ զետեղված են մասնակիցների լուսանկարները: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է հիմնադրամի հաշվին մուծել 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. այդ միջոցները նախատեսվել են Հայաստանում ռազմական կրթության զարգացմանը: Հիմնադրամի նպատակների եւ խնդիրների մասին պատմում է հիմնադիր, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
- Հիմնադրամի ծնունդն ունի երկար պատմություն: Եղել են մանրամասն քննարկումներ ինչպես բանակի իմ գործընկերների, այնպես էլ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ի՞նչն է խնդիրը: Բյուջեն միշտ չէ, որ հնարավորություն է տալիս լուծելու ռազմական կրթության, սպաների պատրաստման խնդիրները: Միտք առաջացավ դիմել հայ բարերարներին՝ աջակցելու ռազմական կրթությանը եւ գիտությանը: Այնուհետ մշակվեց մեխանիզմ, որ թույլ է տալիս այդ գործին ներգրավել հնարավորինս շատ հայերի, եւ մյուս կողմից՝ ստեղծել պահուստային միջոցներ (չէ որ 20-րդ դարում եղան բազմաթիվ պատերազմներ եւ արտակարգ իրավիճակներ): Հիմնադրամը կոչվում է «Մարտիկ» եւ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է հիմնադրամի նպատակները եւ մուծում մուտքի վճարը, իրեն հայտարարում է մարտիկ: Նա մարտիկ է ոչ թե կռվի դաշտում, այլ երկրի անվտանգության ամրապնդման գործում: Մուտքի վճարներից կազմվում է անձեռնմխելի ֆոնդ, որը կարող է օգտագործվել վտանգի դեպքում, ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պաշտպանության նախարարի եւ հիմնադրամի նախագահի միաձայն համաձայնությամբ: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները կուղղվեն կանոնադրական խնդիրների կատարմանը՝ ռազմական կրթությանը: Ես համոզված եմ, որ մասնակիցների քանակն աճելու է շատ արագ, եւ տոկոսները միանգամայն բավարար են լինելու ռազմակրթական ծրագրերի իրականացման համար ինչպես Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների բազան ընդլայնելու, այնպես էլ հայ սպաներին արտասահմանում կրթելու համար:
- Դուք նշեցիք մի մեխանիզմ, որը պաշտպանում է մայր գումարը ոչ նպատակաւյին ծախսերից: Իսկ կա՞ն նաեւ լրացուցիչ մեխանիզմներ, որ ապահովագրեն պաշտոնյաների կամայականություններից եւ անբարեխիղճ մարդկանց միջամտությունից:
- Կանոնադրությամբ ամրագրված է գումարներն օգտագործելու մեխանիզմը: Ամրագրված են նաև կանոնադրության այն կետերը, որոնք փոփոխման ենթակա չեն. դա ամրագրված է նաեւ բանկի հետ ստորագրված պայմանագրում: Շուտով կանոնադրությամբ ամրագրվելու է նաեւ հետեւյալ դրույթը. հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել ցանկացած հայ, որն իրեն համարում է քարոզիչ եւ 1000 մարդու դարձնում է հիմնադրամի մասնակից: Նա ստանում է ձայնի իրավունք ինչպես տոկոսները, այնպես էլ մայր գումարը ծախսելու հարցում (մայր գումարը ծախսելու վերաբերյալ իր ստորագրությունը դնելուց առաջ հիմնադրամի նախագահը պետք է ունենա Հոգաբարձուների խորհրդի որոշումը): Եթե հիմնադրամն ունենա 1 մլն մասնակից, ապա կունենա հոգաբարձուների խորհրդի 1000 անդամ: Հոգաբարձուները պետք է հավաքվեն տարին 1 անգամ, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես:
- Ինչպե՞ս է վերահսկվելու ծրագրերի իրականացումը, որպեսզի չկրկնվեն, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի հետ կապված նախադեպերը՝ գումարների փոշիացման առումով:
- Մեր մոտեցումը հետևյալն է՝ պաշտպանության նախարարը պետք է ծրագիր ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին, որը բազմակողմանի քննարկվելուց հետո միայն կայացվելու է որոշում՝ նախարարությանը գումար տրամադրելու կոնկրետ ծրագիր իրականացնելու համար: Իրականացնելու ենք այնպիսի ծրագիր, որը թափանցելի է Հոգաբարձուների խորհրդի համար, և ինքնին հասկանալի է, որ գաղտնի ծրագրեր չեն ֆինանսավորվելու:
- Ի՞նչն է պատճառը, որ մուտքի վճարը սահմանվել է 100 ԱՄՆ դոլար, ոչ ավելի, ոչ պակաս:
- Հիմնադրամն առաջնահերթ խնդիր է համարում ոչ թե գումար հավաքելը, այլ առավելագույն քանակով մասնակիցներ ունենալը: Դա դիտում ենք որպես հայեցի դաստիարակության ձեւ: Գումարը հավասար է սահմանվել, որպեսզի բոլոր մասնակիցները լինեն հավասար: Չէ՞ որ մարտի դաշտում բոլորը հավասարապես են վտանգի ենթարկվում՝ անկախ գույքից եւ ունեցվածքից: Իսկ գումարը սահմանվել է 100 ԱՄՆ դոլար, որովհետեւ ցանկացած ոք, եթե կամենա, իր կյանքի ընթացքում կարող է այդպիսի գումար մուծելու հնարավորություն գտնել: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, ասենք, ներդնել մեկ միլիոն, կարող են դա անել բարեգործական հիմնադրամների միջոցով:
- Ինչպե՞ս եք պայքարելու պաշտպանության համակարգում առկա բացասական երեւույթների դեմ, որպեսզի ժողովուրդը վստահի նախարարությանը եւ դառնա հիմնադրամի մասնակից:
- Մեկ ամսվա ընթացքում հավաքագրված մասնակիցների քանակն արդեն իսկ վկայում է, որ հասարակությունը հավատում է բանակին: Ինչ վերաբերում է թերություններին, ապա բանակը մեկուսացված չէ հասարակությունից եւ հետեւաբար ունի նույն թերությունները, ինչ որ հասարակությունը: Կարեւորը դրանք ժամանակին հայտնաբերելն ու վերացնելն է: Վստահ եմ, որ մասնակիցները, նկատելով թերությունները, անպայման կահազանգեն ինտերնետային էջում նշված հասցեով:
- Հայտնի է, որ մեր բանակի ամենացավոտ խնդիրներից մեկը դասակի հրամանատարների պակասն է: Տարիներ շարունակ հայտարարություն էր տրվում, որ բարձր աշխատավարձով հրավիրվում են սպաներ, այնուամենայնիվ խնդիրն այսօր էլ է հրատապ: Ի՞նչն է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ ձգտում են մնալ անորոշ վիճակում, բայց չմտնել բանակ:
- Հայաստանում ԽՍՀՄ օրոք չկային ռազմաուսումնական հաստատություններ: Եվ ռազամական կրթություն ստանալու համար հայ երիտասարդները մեկնում էին այլ հանրապետություններ: Անկախություն հռչակելուց հետո հայտվեցինք փաստի առաջ: Լավ է, որ ԽՍՀՄ տարբեր զորամասերում ծառայող բազում հայ սպաներ վերադարձան Հայաստան, եւ պատերազմի ժամանակ իրար հետ ձուլվեցին հայ կամավորականը եւ կադրային սպան: Բանակաշինության հաջորդ փուլում սպայական կարգի համալրումը կատարվում էր բուհերի ռազմական ամբիոններում ռազմական մասնագիտություն ձեռք բերած «երկտարեցի» սպաներով, սակայն 1997-ին դասակի հրամանատարների համալրման այդ կոնտիգենտը նույնպես սպառվեց. գրեթե բոլորը զորակոչվել էին եւ ծառայել իրենց հասանելիք 2 տարին: Ցավոք սրտի բուհերում այդ տարիներին փակվեցին ռազմական ամբիոնները,և այդ բացը փորձում ենք լրացնել ավագների ինստիտուտով: Այժմ բարձրագույն քաղաքացիական կրթություն ունեցողները զորակոչվելիս անցնում են վեցամսյա դասընթացներ եւ նշանակվում դասակի հրամանատարներ: Քայլեր են արվում, որպեսզի ստեղծվի միջբուհական ռազմական ամբիոն, որտեղ ուսանողները կստանան համապատասխան ռազմական կրթություն: Հիմա մեր մարտավարությունը հետեւյալն է՝ առաջխաղացման ցուցակներում դասակի հրամանատարներին փոխարինելու են գալիս ռազմաուսումնական հաստատություններն ավարտածները: Այսօր իսկ հատուկենտ են այն վաշտի հրամանատարները, որոնք չունեն կամ ռազմական կամ քաղաքացիական բարձրագույն կրթություն. 5 տարի հետո ամբողջ հրամանատարական կազմը բաղկացած է լինելու ռազմական կրթական բարձր ցենզ ունեցողներից:
- ԽՍՀՄ ռազմական կրթության համակարգի մի մասն էր դպրոցների զինղեկների ինստիտուտը, որն ավերվեց: Ի՞նչ է արվում դրա վերականգնման համար:
- Վերջերս կրթական բարեփոխումների կենտրոնում քննարկվեցին այն ուսումնական նյութերը, որոնք պետք է ունենա միջնակարգ դպրոցը: Անցյալ տարի հրատարակվեց ռազմագիտության նոր դասագիրք, կան մեծ քանակությամբ ուսումնական պաստառներ, բյուջեից միջոցներ են նախատեսված դպրոցների ռազմագիտական կաբինետները ձեւավորելու համար: Այսօր գիտության եւ կրթության նախարարության հետ քննարկվում է ռազմամարզական թեքումով դպրոցների հարցը, եւ եթե հաջողվի յուրաքանչյուր մարզում ունենալ մեկական այդպիսի դպրոց, ապա դրանք կարող են դառնալ ռազմական գիտելիքների «բյուրեղացման կենտրոններ» բոլոր դպրոցների համար: Գյումրիում արդեն այդպիսի կարգավիճակ ունի թիվ 37 դպրոցը: Եվ, ի տարբերություն ստանդարտ ռազմամարզական թեքումով դպրոցների, այստեղ ռազմամարզական թեքումը լինելու է 4-րդ դասարանից: Եվ հաջորդը՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում կա ռազմական ամբիոն, որտեղ պատրաստում են ռազմագիտության ուսուցիչներ: Իսկ անցյալ տարի բոլոր զինղեկները, ովքեր ունեն բարձրագույն կրոություն, ստացել են առաջին սպայական կոչումը: Ինչքան տեղյակ եմ, նախարարության կողմից լուծվել է նաեւ զինղեկների զինվորական համազգեստի հարցը, եւ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նաեւ աշակերտները կկարողանան ռազմագիտության դասերին ժամանել զինվորական հագուստով:

Հարցազրույցը վարեց՝
Հովհաննես Գալաջյանը

Կարդալ ավելին

2002-10-28

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
News image

Հայրենակիցնե՛ր, մեր անկախության կերտման ճանապարհին ստիպված ենք եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ: Այսօր կարող ենք վկայել, որ մեր սերունդը իր խնդիրը կատարել է պատվով. ազգի լավագույն զավակների արյան գնով հաջողվել է հաղթանակել մեզ պարտադրված պատերազմում, հաջողվել է ողջ աշխարհին ապացուցել, որ հայի ազատության գրավականը նրա անկոտրում ոգին է ու անսահման հայրենասիրությունը: Այսօր էլ սակայն պատերազմը չի ավարտվել, պարզապես տեղափոխվել է այլ հարթություն. հիմա եկել է հերոսների կյանքի գնով ազատագրված հայրենիքը շենացնելու, նրա պաշտպանությունն ու անվտանգությունը ամրապնդելու, ժողովրդի համար տնտեսական բարեկեցությունն ու արժանավայել կենսամակարդակը ապահովելու պահը: Այս կարեւորագույն նպատակը իրագործելու համար նորից անհրաժեշտ է համախմբվել, ի մի բերել մեր ազգի հզոր ներուժը, կարողությունները, կամքը:
«Մարտիկ» հիմնդրամը ստեղծվել է Հայաստանի հզորացմանը նպաստելու, նրա պաշտպանությունը ամրապնդելու նպատակով, իսկ այդ ազգանվեր գործին օգտակար լինելը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է:
Սիրելի հայրենակիցնե՛ր,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի եւ ողջ ժողովրդի անունից կոչ եմ անում Ձեր ավանդը ներդնել այս ազգանպաստ գործում, դառնալ «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցներից մեկը: Հիշենք, որ մեր դատավորը լինելու է պատմությունը, ուստի իրավունք չունենք սխալվելու:

Հարգանքներով՝
գեներալ - լեյտենանտ
Ս. ՕՀԱՆՅԱՆ

Կարդալ ավելին

2002-06-06

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մաղթանքը հիմնադրամին
News image

ԳԻՐ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ 

Ուրախությամբ տեղեկացանք, որ Պաշտպանության Նախարարության նախաձեռնությամբ նրա համակարգում հաստատվել է «Մարտիկ» հիմնադրամը, նպատակ ունենալով աջակցել տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում Հայոց Բանակի սպաների եւ մարտիկների ուսման ու վերապատրաստման գործին:
Հիմնադրամը երկրապահ եւ ազգաշահ ծառայության է կոչված: Շնորհիվ«Մարտիկ»-ի գործունեության, անտարակույս, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանները լավագույնս պիտի տիրապետեն արդի ռազմական տեխնիկայի եւ զինարվեստի հնարավորություններին, եւ Հայոց Ազգային Բանակը մարտունակ ու զորեղ պիտի լինի ոչ միայն իր հայրենապաշտ ոգով, այլեւ կատարյալ պատրաստվածությամբ:
Հայաստանի անկախության շուրջ տասնամյա ժամանակամիջոցում Հայրենիքի պաշտպանության մարտերում ծնունդ առած եւ անհավասար պայքարի հաղթանակներում ինքն իրեն հաստատած մեր բանակը, հավատում ենք, մասնագիտորեն պատրաստ ու կարող իր զին ծառայողներով պիտի շարունակի խաղաղ, անվրդով ու անխաթար պահել մեր Հայրենիքի սահմանների ապահովությունը:
Հավատի մեր Սրբօրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում հիմնադրամի նախաձեռնողներին ու պատասխանատուներին եւ առ Աստված հայցում, որ «Մարտիկ»-ը հաջողությամբ իրականացնի իր հայրենանվեր առաքելությունը՝ նոր հնարավորություններ հավելելով մեր Ազգային Բանակին:
Թող Տերը օրհնի«Մարտիկ» հիմնադրամի գործունեությանը սատարող նվիրատուներին՝ ի խնդիր Հայոց Բանակի զորացման եւ Հայրենի մեր երկրի պահպանության:
«Երանի ժողովրդեան, որ գիտեն զօրհնութիւնս Քո, Տէր» (Սաղմ.88.16):

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Կարդալ ավելին

2002-06-06

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տված հարցազրույցը «Իրավունք» շաբաթաթերթին

2002-05-22